ԵՄ երկրների արտգործնախարարները հաստատել են Ղրիմի երկու ընկերությունների և 13 անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար ՈՒիլյամ Հեյգը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է քննարկի Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցները կախված են Ուկրաինայի առաջիկա ընտրությունների ընթացքում Ռուսաստանի վերաբերմունքից։